Ուկրաինան և Վրաստանը բողոքարկել են ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունները

18:02 • 25.06.19

Ուկրաինան և Վրաստանը հունիսի 25-ին բողոքարկել են ռուսական պատվիրակության լիազորությունները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում:

Ինչպես տեղեկացնում է Грузия Online-ը, բողոքարկման գործընթացը կատարվել է վրացական պատվիրակության անդամ Նինո Գոգաձեի նախաձեռնությամբ:
 
ԵԽԽՎ-ում ուկրաինացի պատվիրակ, Պյոտր Պորոշենկոյի դաշինքը ներկայացնող ժողովրդական պատգամավոր Վլադիմիր Արևը առանձին բողոքարկել է ռուս պատվիրակների լիազորությունները: Իր դիրքորոշումը վերջինս հիմնավորել է նրանով, որ ռուսական պատվիրակության ցանկում ընդգրկվել են պատգամավորներ, որոնք ընտրվել են բազմամանդատային ընտրական շրշանով:

Արևի կարծիքով՝ ՌԴ Պետդումայում այդ պատգամավորների ընտրությունը կասկածելի է, քանի որ նրանց օգտին քվեարկել են այդ թվում և ուկրաինական Ղրիմի բնակիչները:

Նշվում է, որ այս հայտարարությունների առնչությամբ որոշում կկայացվի օրվա վերջում:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ուկրաինայի պաշտոնական պատվիրակությունը հայտարարել է վեհաժողովում իր աշխատանքը դադարեցնելու մասին՝ ի պատասխան ՌԴ պատվիրակության վերադարձի: