Առաջիկա ամիսներին Փոքր Վեդի և Լուսառատ գյուղերում հնարավոր է դիտարկվեն շեղումներ նախապես հայտարարված ջրամատակարարման ժամային գրաֆիկից
Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի հարևանությամբ կառուցվող նոր Օրվա կարգավորիչ ջրամբարի՝ հին, գործող ջրամբարի հետ փոխմիացումների իրականացման, ինչպես նաև Նոր Ուղի, Փոքր Վեդի, Լուսառատ գյուղերը սնող ջրատարի վթարային հատվածի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված, առաջիկա ամիսներին Փոքր Վեդի և Լուսառատ գյուղերում հնարավոր է դիտարկվեն շեղումներ նախապես հայտարարված ժամային գրաֆիկից։ Այս մասին հայտնում են Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի հանրային կապերի բաժնից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:










