Հունիսի 26-ին 7 ժամով կդադարեցվի Սարուխան և Կարմիր գյուղերի ջրամատակարարումը

15:37 • 25.06.19

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ կողմից Սարուխան  պոմպակայանի  հոսանքազրկման պատճառով ս․թ․ հունիսի 26-ին ժամը 11։00-18։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սարուխան և Կարմիր գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: