Զամբիայում կոկորդիլոսը հարձակվել է կնոջ և նրա մեկ տարեկան երեխայի վրա
Զամբիայի Մուչինգա նահանգում կոկորդիլոսը հարձակվել է 31-ամյա կնոջ ու նրա մեկամյա երեխայի վրա: Դեպքը տեղի է ունեցել Լունագվա գետի մոտակայքում: Այս մասին տեղեկացնում է Zambia Reports-ը:
Նահանգի ոստիկանության ղեկավար Ջոել Նյանսեն նշել է, որ մահացածների մարմինների որոնումը շարունակվում է: Ենթադրվում է, որ կենդանին նրանց քարշ է տվել դեպի գետը: Միջադեպի մանրամասները պարզվում են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ինդոնեզիայում նմանատիպ միջադեպ էր գրանցվել: Սումատրա կղզում կոկորդիլոսը հարձակվել ու կերել էր մի տղամարդու: Որոնողական աշխատանքների շնորհիվ նախ հայտնաբերվել էին զոհի մարմնից հատվածներ, ապա` կոկորդիլոսի, որի որովայնը բացելուց հետո հանել էին մարդու ոտքեր և ձեռքեր:










