Աշտարակում ոստիկանները բերման են ենթարկել մի երիտասարդի՝ հոր գազային ատրճանակով
Հունիսի 25-ին, ժամը 23-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները, հանգստյան գոտում ծառայություն իրականացնելու ընթացքում, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդի:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է գազային ատրճանակ: Երիտասարդը հայտնել է, որ ատրճանակը հաշվառված է և պատկանում է հորը:
Նշանակվել է փորձաքննություն:










