ԱՄՆ-ի անտառներից մեկում պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված նորածնի են գտել (տեսանյութ)
ԱՄՆ Ջորջիա նահանգի անտառներից մեկում պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված նորածին երեխա է հայտնաբերվել, հաղորդում է Fox News-ը:
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 6-ին, սակայն ոստիկանությունը երեխային փրկելու տեսագրությունը հրապարակել է միայն այժմ՝ հույս ունենալով, որ այն կցրի մարդկանց թերահավատությունը և կօգնի լույս սփռել փոքրիկի գործի վրա:
Հաղորդվում է, որ տեղի բնակիչը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով անտառից երեխայի լացի ձայների մասին, որոնք սկզբում նրան կենդանու ձայներ են թվացել:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է աշխատակիցը պատռում պոլիէթիլենային տոպրակը, դուրս բերում նորածնին և նրան փաթաթում ծածկոցի մեջ: Այժմ ոստիկանությունը փնտրում է Ինդիանա անունով կնքված աղջնակի մորը: Իշխանություններն արդեն համապատասխան հայտարարությամբ են հանդես եկել՝ խնդրելով երեխայի մոր մասին տեղեկություն իմացող անձանց դիմել իրավապահ մարմիններին:
Հայտնի է, որ Ջորջիա նահանգի օրենքը թույլատրում է երեխայից հրաժարվել ցանկացող մորն անանունության սկզբունքով նորածնին հանձնել իրավապահ մարմիններին կամ թողնել հրշեջ կայաններում և այլ վայրերում:










