ԱՄՆ-ում 2-ամյա երեխան խաղացել է տատիկի ատրճանակով և կրակել իր վրա
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Գրինվիլ քաղաքում 2-ամյա երեխան` Կեյդեն Ջոն Ստաբերը, տատիկի պայուսակի մեջ ատրճանակ է գտել և պատահաբար կրակել իր վրա: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ երեխան գտնվել է տատիկի և մորաքրոջ հսկողության տակ: Երեխան տատիկի պայուսակից աննկատ հանել է ատրճանակը, խաղացել հետը, ապա պատահաբար կրակել է իր գլխին: Շտապօգնությունը փորձել է փրկել երեխայի կյանքը, սակայն վնասվածքը կյանքի հետ համատեղելի չի եղել: Փոքրիկ տղան մահացել է հիվանդանոցի ճանապարհին:










