Հրդեհ՝ Ազատավան գյուղում. այրվել է տներից մեկի տանիքը

21:40 • 26.06.19

Հունիսի 26-ին, ժամը 16:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղում այրվում է խոտածածկույթ:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ 18:05-ին: Այրվել է Ազատավան գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի տանիքը` 100 քմ, թոնրատան և արհեստանոցի ընդհանուր տանիքը՝ 100 քմ:

Տուժածներ չկան: