«Սարուխան» պոմպակայանի հոսանքազրկման պատճառով ջրանջատումներ կլինեն

06:07 • 26.06.19

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից «Սարուխան» պոմպակայանի հոսանքազրկման պատճառով ս․թ․ հունիսի 26-ին, ժամը 11։00-18։00-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սարուխան և Կարմիր գյուղերի ջրամատակարարումը:

Բացի այդ, Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի հարևանությամբ կառուցվող նոր Օրվա կարգավորիչ ջրամբարի՝ հին, գործող ջրամբարի հետ փոխմիացումների իրականացման, ինչպես նաև Նոր Ուղի, Փոքր Վեդի, Լուսառատ գյուղերը սնող ջրատարի վթարային հատվածի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված, առաջիկա ամիսներին Փոքր Վեդի և Լուսառատ գյուղերում հնարավոր է դիտարկվեն շեղումներ նախապես հայտարարված ժամային գրաֆիկից։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: