Երևանում միմյանց բախված մեքենաներից մեկն այնուհետ ծառի ու գովազդային ցուցանակի է բախվել. կան վիրավորներ. Shamshyan.com

10:35 • 27.06.19

Այսօր՝ հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 08։50-ի սահմաններում Գրիբոյեդով-Նաիրի Զարյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 99 CX 969 համարանիշի և Volkswagen մակնիշի 35 ՏG 594 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն էլ բախվել է հաստաբուն ծառին և գովազդային ցուցանակին՝ տապալելով ցուցանակը։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են՝ մեկը՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, մեկն էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում: