Թունավոր նյութերը հասնում են գյուղ, բերքատվությունը նվազել է. արագածցիները կառավարությունից պահանջում են դադարեցնել ՀԷԿ-երի գործունեությունը (տեսանյութ)
Արագածցիները կառավարությունից պահանջում են դադարեցնել ՀԷԿ-երի գործունեությունը: Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ համայնքի բնակիչները հայտնեցին, որ թունավոր նյութերը ՀԷԿ-երի խողովակներով հասնում են գյուղ, իսկ երբ խողովակներ կառուցած չեն եղել, 16-17 կմ հեռավորության վրա թունավոր նյութերն ինքնամաքրված են հասել գյուղ, հիմա 2-3 րոպեում արդեն թունավոր նյութերը գյուղերի դաշտերում են:
«Թունավոր նյութերը հասնում են գյուղ, ինչի հետևանքով բերքատվությունը նվազել է 30-40% -ով, ծառերը չորանում են և մենք մեր մշակածից ոչինչ չենք հասկանում, մենք պահանջում ենք դադարեցնել ՀԷԿ-երի գործությունեությունը:
Նոյեմբերի 21-ին երբ վարչապետ Փաշինյանն եկեվ մեր մարզ, 6 համայնքի բնակիչներ նրան անձամբ դիմել ենք, որ գա մեր գյուղ: Հաջորդ օրը մարզպետն է եկել, չորս ամիս ՀԷԿ-երի գործունեությունը դադարեցվել է, հետո չգիտենք ինչ եղավ, ՀԷԿ-երը նորից աշխատում են»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










