Իբիցայում ծեծել են ադրբեջանցի զբոսաշրջիկի և նրանից գողացել ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ ժամացույցը (տեսանյութ, լուսանկարներ)

10:01 • 27.06.19

Իսպանական Իբիցա կղզում ծեծել են Ադրբեջանից 22-ամյա զբոսաշրջիկի և նրանից գողացել ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ ժամացույցը, հաղորդում է Daily Mail-ը:

Պարբերականը չի նշում գերհարուստ ադրբեջանցու անունը:

Հաղորդվում է, որ hանցագործությունը տեղի է ունեցել կեսօրին` Իբիցա քաղաքի ափին, որտեղ ժամացույցի տերը ընկերոջ հետ զբոսնելիս է եղել: Գողը խլել է ադրբեջանցու Richard Mille 50-03 McLaren F1 ժամացույցը՝ մի քանի անգամ նրան հարված հասցնելուց հետո: 

Տուժողը ոստիկանությունում անմիջապես հաղորդում է տվել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Richard Mille ժամացույցը, որը թողարկվել է 75 օրինակով, աշխարհի ամենաթանկ ժամացույցներից է: Դրանք աչքի են ընկնում իրենց գերթեթև քաշով՝ 40 գրամից էլ պակաս, որին հաջողվել է հասնել ածխապլաստիկ կորպուսի և տիտանից պատրաստված մեխանիզմի շնորհիվ:

Քրոնոգրաֆի ստեղծողները ոգեշնչվել են «Ֆորմուլա 1»-ում McLaren-ի թիմի մեքենաներից, ինչն արտացոլված է ժամացույցի անվանման մեջ:

 

Only 75 of the record-breaking McLaren ultralight watches exist in the world (stock picture)

The McLaren F1-inspired piece is thought to be worth around £1million and is one of the world's most expensive watches (stock image)

The Richard Mille 50-03 McLaren F1 (pictured in a file image) was stolen from an Azerbaijani tourist in Ibiza Town