Կանադայում մեքենան չի կարողացել արգելակել և ընկել է լաստանավի վրա (տեսանյութ)

21:15 • 27.06.19

Կանադայում տուն-մեքենան (բնակելի տարածք անիվների վրա) չի կարողացել արգելագել, ինչի հետևանքով օդ է թռել և ընկել կողքով անցնող լաստանավի վրա: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ ներկայացնելով վերահսկման տեսախցիկի տեսագրությունը, որը հրապարակվել է համացանցում:

Տեսագրության մեջ երևում է, որ լաստանավն արդեն մեկնարկել էր ուղևորությունը նավամատույցից, երբ ճանապարհով մեծ արագությամբ նավի կողմն է թռել տուն-մեքենան: 

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Քվեբեկ նահանգի Տադուսակ գյուղական վայրում հունիսի 24-ին: Տուն-մեքենայում մի կին և մի տղամարդ են եղել, երկուսն էլ լուրջ վնասվածքներ են ստացել: Ղեկին նստած տղամարդը մահացել է հիվանդանոցում:

Վթարի պատճառ են համարվում տեխնիկական անսարքությունները, որոնց պատճառով վարորդը չի կարողացել արգելակել: