Նոր Հաճն քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
09:30 • 27.06.19
Հունիսի 26-ին, ժամը 20:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն թաղամասի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Այրվել են Ա.Օ.-ին պատկանող տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ ամբողջությամբ (50 քմ) և տանիքում կոտակած մոտ 3 խմ փայտ:
Placeholder










