Սարի Թաղում գազամատակարարումը վաղը 5 ժամով կդադարեցվի

14:14 • 27.06.19

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հունիսի 28-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի 10-րդ շարքի թիվ 8–20 և 5-րդ փողոցի թիվ 47- 65 առանձնատների գազամատակարարումը:                               

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները»,-ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: