100 դոլար`մեկ հեկտարի դիմաց.համայնքապետերը գումար աշխատելու համար խոչընդոտում են ներդրումներին. Լոռու մարզպետ (տեսանյութ)

14:11 • 27.06.19

Այսօր «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ փակ հանդիպումից հետո Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպման ընթացքում մարզպետների հրաժարականի հարց չի քննարկվել: Խոսակցությունն ընթացել է տարբեր խնդրահարույց հարցերի շուրջ:

«Օրինակ՝ իմ ղեկավարած մարզում, կան հին արժեհամակարգով առաջնորդվող համայնքապետեր, որոնք խոչընդոտում են զարգացումներին` մասնավորապես ներդրումներին՝ սխալ տեղեկատվություն տրամադրելով»,-ընդգծեց մարզպետը:

Նա, առանց անուններ հնչեցնելու ընդգծեց, որ կան համայանքապետեր, որոնք հողերը խոտհարկի համար տրամադրել են տեղի բնակիչներին, ովքեր դրա դիմաց տարեկան 100 դոլար են վճարում համայնքապետին, ոչ թե բյուջե:

Հարցին` այդ համայնքապետերից «ազատվելու» հարց քննարկվե՞լ է պատգամավորների հետ, մարզպետն ասաց. «Չի քննարկվել և նման հարց չի էլ կարող դրվել, քանի որ համայնքապետերն ընտրովի մարմիններ են, նրանց հրաժարականը կարող են պահանջել միայն տվյալ համայնքի բնակիչները, ովքեր որ ընտրել են նրանց»։

 Մանրամասները`տեսանյութում։