Կան տեսանելի արդյունքներ. Հունան Պողոսյանը՝ Սյունիքում նարկոթրաֆիկի դեպքերի բացահայտման մասին
Հեղափոխությունը մարզեր հասել է, մեկ հոգին չի կարող հեղափոխություն անել, հեղափոխություն պիտի անեն բոլորը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։
«Առաջին հերթին մենք հեղափոխություն պիտի անենք մեր մտածելակերպում»,-ընդգծեց նա:
Հարցին՝ ի՞նչ շոշափելի արդյունքներ են գրանցվել անցնող տարվա ընթացքում, մարզպետը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ ընդամենը մեկ տարում շատ մեծ արդյունքներ պետք է լինեն, բայց որ դրական արդյունքներ կան, ակնհայտ է: Տնտեսության մեջ բավականին նորմալ շարժ կա: Աննախադեպ ցուցանիշ է գրանվել՝ ներկայացվել է 29 սուբվենցիոն ծրագիր: Ներդրման ծավալները շուրջ 3 մլրդ 400 մլն դրամ են կազմել», - շեշտեց մարզպետը:
Անդրադառնալով լրագրողների հարցին, թե իրեն նշանակելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սյունիքի մարզը նարկոթրաֆիկի կետ է եւ իր նշանակումը դրանով էր պայմանավորում, հիմա այդ ուղղությամբ ինչ արդյունքներ կան Հունան Պողոսյանն ասաց.
«Իրավապահ համակարգը և՛տեղում, և՛ կենտրոնական ապարատի համապատասխան ծառայությունները շատ նորմալ աշխատում են փոխհամաձայնեցված, ունեն տեսանելի արդյունքներ: Եթե ուզում եք թվեր, դիմեք ոստիկանություն, ԱԱԾ, ՊԵԿ-ի մաքսային ծառայություն»,-ասաց մարզպետը:
Մանրամասները՝ տեսանյութում։










