Օգտատերերը հայտնել են Wikipedia-ի աշխատանքում խափանման մասին

11:01 • 27.06.19

Ամբողջ աշխարհում օգտատերերը լույս հինգշաբթի խափանում են նկատել «Վիքիպեդիա» ինտերնետային հանրագիտարանի աշխատանքում, հաղորդում է tass.ru-ն՝ հղում կատարելով Downdetector հայտնի ինտերնետային ռեսուրսների աշխատանքին հետևող ծառայությանը:

«Վիքիպեդիա»-ի աշխատանքում խափանումները նկատվում են ԱՄՆ արևելյան ափի ժամանակով 08:38-ից (երևանյան ժամանակով՝ ժամը 04:38-ից)»,- ասված է ծառայության կայքում:

Աշխատանքի հետ կապված խնդիրների մասին առավել հաճախ հայտնել են ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Գերմանիայից և Եվրոպայի այլ երկրներից, Ռուսաստանից օգտատերերը: