Երևանում վիճաբանության ժամանակ որդին դանակահարել է 62-ամյա մորը
Երևանում վիճաբանության ժամանակ որդին դանակահարել է 62-ամյա մորը: Ոստիկանությունից Tert.am-ին հայտնեցին, որ հունիսի 27-ին ժամը 0:45-ին շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ Չեխովի փողոցի 15 շենքի նկուղ ոստիկան մոտենա՝ այնտեղ դանակահարված մարդ կա:
«Հետագայում ժամը 0:50-ին Էրեբունի ԲԿ-ից է հաղորդում ստացվել, որ շտապօգնությունը նշված հասցեից աջ ազդրի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1957 թ-ին ծնված մի կին, ով հայտնել է, որ ինքն իրեն վնասել է: Մեկնած խումբը ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել է, որ նշված հասցեում վիճաբանության ժամանակ կնոջը վնասվածքը հասցրել է որդին, ով բերման է ենթարկվել բաժին»,-ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Նախապատրաստվում են նյութեր:










