Անգամ երեխաներին ծեծ ու ջարդով հանել են դուրս. Եղվարդի անտուն մնացած բնակիչները վարչապետի հետ հանդիպում են պահանջում (տեսանյութ)
Շենքը առնի, 30 բնակչի անարխիայի պես հանի գցի դուրս․ այս մասին կառավարության շենքի դիմաց նշում էին Եղվարդի անտուն մնացած բնակիչները, ովքեր բնակվում էին մի շենքում, որը վաճառվել է և սեփականատերը, ում անունը Գուրգեն է, պահանջել է դուրս գալ:
«Բա ո՞ւր է մեր վաչապետը, ովքե՞ր են մեր ղեկավարները, ինչո՞ւ դա չեն տեսնում»,-ասաց բնակիչներից մեկը և նշեց, որ 13, 4 տարեկան երեխաներին ծեծ ու ջարդով հանել են դուրս:
«Մենք ունենք նկարած, որ կարմիր բերետավորը ասում է՝ Փաշինյանի հրամանով են եկել, որ ծեծեն, հանեն այստեղից: Այդ Գուգոն բոլորին գնել է` թե՛ ոստիկանապետին, թե՛ վարչապետին»,-նշում էին բնակիչները:
Այդուհանդերձ նրանք հանդիպում էին պահանջում վարչապետի հետ, քանի որ կարծում են, որ խնդիրը վարչապետին ճիշտը չեն ներկայացնում: «Մեր վարչապետին ճիշտը չեն ասում, իր աշխատողները ներկայացնում են, որ վարչապետը գիտի, սակայն եթե գիտի, թող դուրս գա ասի, որ գիտի»:










