Բրիտանացի քույրերը տուգանվել են 225 եվրոյով՝ հանգուցյալ հորը երկար հրաժեշտ տալու և հուղարկավորությունը 48 վայրկյանով երկարաձգելու համար

17:46 • 27.06.19

Մեծ Բրիտանիայի բնակչուհիներ Հեյլի Ջեմսն ու Մենդի Փինին, որոնք քույրեր են, տուգանվել են 225 եվրոյով՝ հանգուցյալ հորը վերջին հրաժեշտը չափից ավելի երկար տալու և դրա հետևանքով հուղարկավորության արարողությունը 48 վայրկյանով երկարացնելու համար:

Ինչպես նշում է Daily Mail-ը, քույրերը հուղարկավորությունից առաջ խնդրել են մի քանի րոպեով առանձնանալ հոր դագաղի մոտ:

Ավելի ուշ սգո ծառայությունը 225 եվրոյի տուգանք է ուղարկել՝ սահմանված ժամանակից 48 վայրկյան ավել օգտագործելու համար:

«Ես այս ամենը կհասկանայի, եթե խոսքը լիներ 5 կամ 10 րոպեի մասին: Սակայն վայրկյանների մասին խոսելն այնքան անհարգալից է»,-ասել է քույրերից մեկը:

Նշվում է, որ նույն ծառայությունը վերջին 21 ամսում մոտ 6000 եվրո է հավաքել նմանօրինակ տուգանքների միջոցով: