92 տարեկանում մահացել է Թունիսի նախագահը

18:00 • 27.06.19

Թունիսի նախագահ Բեջի Քայիդ Էս Սեբսին մահացել է 92 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է interfax.ru-ն:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Թունիսի նախագահին հոսպիտալացրել են: Ինչպես նշվում էր, նրան տեղափոխել էին զինվորական հիվանդանոց՝ լուրջ հիվանդության պատճառով: Հայտնի է, որ Էս Սեբսին մեկ անգամ արդեն հոսպիտալացվել էր անցյալ շաբաթ:

Էս Սեբսին հյուսիսաֆրիկյան երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից: Վերջերս նա հանդես էր եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ մտադիր չէ մասնակցել նոյեմբերին կայանալիք ընտրություններին, քանի որ երկիրը պետք է ղեկավարի ավելի երիտասարդ գործիչ: