«Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքները էներգետիկ համակարգի խափանումից չեն տուժել՝ շնորհիվ ավտոնոմ էլեկտրասնուցման աղբյուրների

16:20 • 10.07.19

«Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությունը էլեկտրաէներգիայի մատակարարման տատանումների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է.

««Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այսօր մոտ կես ժամով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հոսանքազրկվել էր: Սակայն, ի շնորհիվ ավտոնոմ էլեկտրոսնուցման աղբյուրների, օդանավակայանի բնականոն աշխատանքները չեն տուժել, չվերթերն իրականացվել են ժամանակին: 
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը տեխնիկապես պաշտպանված է նման դեպքերից»:

Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի մատակարարման համակարգում այսօր վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկն անջատված են, մետրոպոլիտենի աշխատանքը կասեցված է, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։ 



«Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքները էներգետիկ համակարգի խափանումից չեն տուժել՝ շնորհիվ ավտոնոմ էլեկտրասնուցման աղբյուրների