Իրանի հոգևոր առաջնորդը հավանություն է տվել ավելի քան 1000 կալանավորների համաներմանը
Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հավանություն է տվել իրանական բանտերում պատիժ կրող 1070 կալանավորների համաներմանը և պատժաժամկետների նվազեցմանը, հաղորդում է rambler.ru-ն՝ տեղական աղբյուրին հղումով:
Զանգվածային համաներումը կապված է Իդե Կուրբան և Գադիրե Խոմ կրոնական տոների հետ, որոնք այս տարի նշվում են օգոստոսի 12-ին և 20-ին: Ներումը ներկայացվել է երկրի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի խնդրանքով:
Իրանի սահմանադրության համաձայն՝ հոգևոր առաջնորդն իրավունք ունի ներում շնորհել կամ նվազեցնել դատապարտյալների բանտարկության ժամկետները Գերագույն դատարանի նախագահի երաշխավորությամբ:










