ՔՊ գրասենյակում Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» խմբակցության հետ փակ քննարկում անցկացրեց (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:
Հանդիպումն անցկացվում է փակ ձևաչափով, իսկ քննարկման թեման, ըստ հանդիպմանը ժամանող պատգամավորների, Ամուլսարի հանքի շահագործմանն է վերաբերում:
«Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց լրագրողների հարցերին, թե ինչ արդյունք տվեց ջերմուկցիների հանդիպումը, ինչ համաձայնություններ ձեռք բերվեցին:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Բաղրամյան 26-ում ընթանում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ջերմուկցիների հանդիպումը:
Օրեր առաջ Ջերմուկում հանրահավաք տեղի ունեցավ, որտեղ քաղաքացիները սպասում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով խոստացել էր հանքի վերաբերյալ փորձաքննության արդյունքները պատրաստ լինելու դեպքում գալ ու քննարկել հանքի շահագործման հարցը: Հիշեցնենք նաև, որ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները:
Ալեն Սիմոնյանը կարևորեց Հայաստանի Հանրապետությունը, բնապահպանական բարձր մակարդակը: «Ինչ-որ մարդիկ կան, ինչ-որ խոսք է գնում ճնշումների մասին, մոռացեք, այդ այն կառավարությունը չի, որի վրա կարող է միջազգային որևիցե բան ճնշում գործադրել»,-ասաց նա:










