Կառավարությունը հավելյալ 2,1 մլրդ դրամ կտրամադրի զինվորական մարտական հերթապահության պայմանները բարելավելու համար․ Նիկոլ Փաշինյան

10:01 • 19.08.19

Կառավարությունը 2․1 մլրդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի մարտական հերթապահության պայմանների բարելավման համար։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար»,-գրել է նա: