«Ամերիկյան լրագրությունը ոչ այլ ինչ է, քան Դեմոկրատական կուսակցության համար աշխատող սատանայական քարոզչամեքենա». Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ում լրագրությունը պատմության մեջ աննախադեպ հետընթաց է ապրում: Թրամփը նման կարծիք է հայտնել Twitter-ում:
«Սա (ամերիկյան լրագրությունը) ոչ այլ ինչ է, քան Դեմոկրատական կուսակցության համար աշխատող սատանայական քարոզչամեքնա»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նաև քննադատել է The New York Times պարբերականին, որի գլխավոր խմբագիր Դին Բակետը աշխատակիցների հետ քննարկել է ԱՄՆ գործող նախագահի գործունեության լուսաբանման առանձնահատկությունները և որոշել «Ռուսաստանի հետ նրա հարաբերությունների շեշտադրումը տեղափոխել ենթադրյալ ռասիզմի վրա»:
«Ձախողված New York Times-ը, ներկայացնելով պատմության մեջ վատ լրագրության ամենաավերիչ դիմանկարներից մեկը, բացահայտվել է իրազեկ աղբյուրի կողմից, որի համաձայն՝ նրանք իրենց կեղծ «ռուսական դավադրությունից» (Մյուլերի զեկույցը և նրա ցուցմունքները լիակատար աղետ էին) անցնում են ռասիզմի և «վհուկների որսի»,- գրել է Դոնալդ Թրամփը:
Նշենք, որ Թրամփը բազմիցս քննադատության է ենթարկվել ոչ միայն The New York Times պարբերականի, այլև CNN-ի, ABC-ի, CBS-ի, NBC-ի կողմից:
.....”Journalism” has reached a new low in the history of our Country. It is nothing more than an evil propaganda machine for the Democrat Party. The reporting is so false, biased and evil that it has now become a very sick joke...But the public is aware! #CROOKEDJOURNALISM
— Donald J. Trump (@realDonaldTrump) August 18, 2019
The Failing New York Times, in one of the most devastating portrayals of bad journalism in history, got caught by a leaker that they are shifting from their Phony Russian Collusion Narrative (the Mueller Report & his testimony were a total disaster), to a Racism Witch Hunt.....
— Donald J. Trump (@realDonaldTrump) August 18, 2019










