ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ կանխել են զանգվածային գնդակահարությունների 3 դեպք
ԱՄՆ իշխանություններն այս շաբաթ հայտարարել են, որ կանխել են երեք հնարավոր զանգվածային գնդակահարության դեպք, գրում է CNN-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ԱՄՆ տարբեր նահանգներում ձերբակալվել են երեք տղամարդիկ, որոնք, ըստ կանխավարկածի՝ պատրաստվում էին զանգվածային գնդակահարություններ իրականացնել:
ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում 22-ամյա Բրենդոն Վագշոլը ձերբակալվել է այն բանից հետո, երբ Facebook-ում հայտնել է զանգվածային հրաձգություն իրականացնելու իր ցանկության մասին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ իշխանությունները տեղեկություն են ստացել այն մասին, որ Վագշոլը փորձել է խոշոր տրամաչափի հրազեն ձեռք բերել:
Մյուս կասկածյալը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Դեյթոն Բիչ քաղաքի բնակիչ Տրիստան Սքոթ Ուիքսն է, որը ուրբաթ օրը ձերբակալվել է Wynn Dixie-ի ավտոկայանատեղիում՝ նախկին ընկերուհուն ուղարկված մի շարք հաղորդագրություններում զանգվածային հրաձգություն իրականացնելու սպառնալիքներ հնչեցնելուց հետո: Ոստիկանության հաղորդմամբ՝ աղջիկը անմիջապես տեղեկացրել է իրավապահ մարմիններով՝ կանխելով զանգվածային գնդակահարությունների ևս մեկ դեպք:
Օհայոյում 20-ամյա Ջեյմս Պատրիկ անունով երիտասարդը ձերբակալվել է Յանգսթաունի հրեական համայնքային կենտրոնում կրակ բացելու սպառնալիքներից հետո:










