ԱՄՆ-ում ոստիկանությունն ավելի քան 300 ոզնի է փրկել առևտրի կենտրոններից
ԱՄՆ ոստիկանությունը փրկել է ավելի քան 300 ոզնի, վեց ճագարներ, երեք խոշոր իգուաններ, երկու կենգուրու, սիրամարգ, մեծ պիթոն և այլ կենդանիներ, որոնք ապօրինաբար պահվել են Միչիգան նահանգի Ռոմյուլուս քաղաքի առևտրի կենտրոններից մեկում, գրում է fox17-ը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին:
Հաղորդվում է, որ ոստիկանություն դիմել է տեղի բնակիչներից մեկը։ Դրանից հետո կենդանիների վերահսկողության բաժնի ծառայողներն ու ոստիկանները խուզարկություն են կատարել շենքում, որտեղ էլ հայտնաբերել են կենդանիներին։
Իրավապահ մարմինների աշխատակիցները զգուշացրել են, որ քաղաքում արգելված է էկզոտիկ կենդանիներ պահել։ Կասկածյալի նկատմամբ քրեական մեղադրանքներ են առաջադրվել:










