Հայերի և իրաքցիների միջև հարաբերությունները եղել են դեռ հին ժամանակներից. Ալիա Մահմուդ Ալ Զուբեյդի (տեսանյութ)
«Հարցազրույց դեսպանի հետ» հաղորդումն այս անգամ հյուրընկալվել է Հայաստանում Իրաքի դեսպանատանը:
Հայաստանում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալիա Մահմուդ Ալ Զուբեյդիի հետ զրույցում անդրադարձ է կատարվել հայ-իրաքյան հարաբերություններին, պետական, դիվանագիտական մակարդակով իրականացվող նախագծերին, փոխայցելություններին ու առաջիկայում սպասվող գործակցությանը:
Հարցազրույցի ժամանակ տիկին Ալիա Ալ Զուբեյդին անդրադարձել է Իրաքում նավթի դերին, դրա ազդեցությանը աշխարհի տնտեսության վրա և ընդգծել նաև տնտեսության զարգացման այլընտրանքային տարբերակների կարևորությունը:
Անդրադառնալով Իրաքում պատմամշակութային արժեք ներկայացնող վայրերին՝ Հայաստանում Իրաքի ժամանակավոր հավատարմատարը պատմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկված կոթողների ու երկրի համար դրանց նշանակության մասին:
Տիկին Ալիա Ալ Զուբեյդին խոսել է նաև Իրաքում տուրիզմի, մշակույթի, սպորտի, խոհանոցի նրբությունների մասին, անդրադարձել հայ համայնքի ու Իրաքում ապրող այլ փոքրամասնությունների ապրելակերպին:
Մանրամասները՝ տեսանյութում:










