Ռամզան Կադիրովն ասել է՝ ինչից է վախենում ամենից շատ

12:52 • 19.08.19

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատմել է սեփական վախերի մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ես վախենում եմ կորցնել խիղճս, պատիվս, արժանապատվությունս: Մնացած ոչ մի բանից չեմ վախենում»,- ասել է Կադիրովը On TV-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ եթե նա ինչ-որ մեկից վախենար, ապա ժամանակին «չէր սկսի այն, ինչը սկսել էր իր հայրը՝ Ահմաթ Հաջի Կադիրովը» և չէր շարունակի միջազգային ահաբեկիչների դեմ պայքարը: