Արարատն առաջին խաղակեսից հետո հաղթում է Փյունիկին (տեսանյութ)
Armsport.am-ը գրում է․
Հայաստանի Բարձրագույն խմբի երրորդ տուրում կայանում է վերջին հանդիպումը: ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ ֆուտբոլի ակադեմիայում «Փյունիկն» ընդունել է «Արարատին»:
Առաջին խաղակեսից հետո Սերգեյ Բոյկոյի թիմը հաղթում է 1-0 հաշվով:
Առաջին 45 րոպեն անցավ «Փյունիկի» առավելությամբ: Տարխանովի ֆուտբոլիստները մի քանի իրական գոլային պահ չօգտագործեցին:
Փոխարենը «արարատցիները» կարողացան օգտվել իրենց արագ հակագրոհներից մեկից:
44-րդ րոպեին Դենիս Դեդեչկոն գրավեց Դրագոևիչի դարպասը:










