Այդ երբվանի՞ց ակցիա անելը դարձավ վտանգավոր, ինչո՞ւ են փակել ԱԺ դարպասները. Անի Սամսոնյանը՝ ԱԺ-ի մոտ գրանցված միջադեպի մասին (տեսանյութ)

15:19 • 19.08.19

Ինձ դուր չեկավ, որ ակցիա անողներին ոստիկանները քաշքշում են: Այդ երբվանի՞ց ակցիա անելը դարձավ վտանգավոր, ինչո՞ւ են փակել ԱԺ դարպասները նրանց դիմաց: Այս մասին ԱԺ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նա նշեց, որ չպետք է թույլ տալ Ամուլսարի շահագործումը, իսկ եզրակացությունը հիմնված է տեղեկատվության վրա, կազմակերպությունը չի կատարել իր ինքնուրույն փորձաքննությունը, նրանք մեկ օր են եղել տեղանքում՝ ուսումնասիրելով կիսակառույց շենքեր ու շինություններ, ինչը տարակուսելի է:

«Մեզ համար կասկածելի է, թե ինչ ճանապարհով է ընտրվել ուսումնասիրություն կատարող կազմակերպությունը»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իրենք դիմելու են հեղինակավոր կազմակերպության, որի եզրակացությունը կասկածի տեղիք չի տա, այնինչ դիմել են մի կազմակերպության, որը չունի նման փորձաքննություն անցկացնելու փորձ: