Սիրիայի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Իդլիբի թուրքական պահակախմբին, կան զոհեր (տեսանյութ)
Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական ռազմական պահակախմբի նկատմամբ օդային հարձակման հետևանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 12-ը տուժել են, հաղորդում է BBC-ն՝ Թուրքիայի ազգային անվտանգության նախարարությանը հղումով:
«Դեպի համար 10 դիտակետ շարժվող պահակախմբի նկատմամբ օդային հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 3 քաղաքացիական անձ, 12-ը տուժել են»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:
Թուրքիայի հետ սահմանին գտնվող Իդլիբում, որը Սիրիայի՝ կառավարության հսկողության տակ չգտնվող նահանգներից է, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համաձայնության՝ պետք է ապառազմականացված գոտի ստեղծվեր, ինչի նպատակով թուրքական կողմն իր զինված ուժերն է տեղակայել նահանգում, սակայն ապրիլից կառավարական ուժերը մեծացրել են նահանգի նկատմամբ գրոհները:
Արդյունքում արդեն հարյուրավոր քաղաքացիական անձինք են զոհվել:










