Օգոստոսի 20-ին Եղեգնաձորի որոշ հասցեներում 8 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

10:41 • 19.08.19

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 20-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Երևանյան և Ագարակաձորի խճուղիների, Փախստականների թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: