Գորիս-Երևան ճանապարհին Volvo-ն բախվել է երկաթյա արգելապատնեշին, ապա կողաշրջվել. կան տուժածներ
Օգոստոսի 19-ին՝ ժամը 18:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 34-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի Ասան Ա., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթյա արգելապատնեշին և ճանապարհից մոտ 3 մետր հեռավորության վրա կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը՝ Հուսեին Ռ. (ծնված 1978 թ.) հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:










