Կալիֆոռնիայում 2,3 մլն դոլար արժողությամբ ավելի քան 4 տոննա մարիխուանա են առգրավել, որոնք պահված են եղել չիլի պղպեղի մեծ խմբաքանակի մեջ (լուսանկարներ)

11:02 • 20.08.19

Հարավային Կալիֆոռնիայի նավահանգստում սահմանապահ ծառայության աշխատակիցները 2,3 մլն դոլար արժողությամբ ավելի քան 4 տոննա մարիխուանա են առգրավել, որոնք պահված են եղել հալապենյո տեսակի չիլի պղպեղի մեծ խմբաքանակի մեջ, գրում է Daily Mail-ը:

Հաղորդվում է, որ հալապենյո տեսակի պղպեղները պահվել են 314 փաթեթներում, որոնք բեռնված են եղել բեռնատարի մեջ:

Աղբյուրի տվյալներով՝ Մեքսիկայի 37-ամյա քաղաքացու բեռնատարը նավահանգիստ է ժամանել հինգշաբթի երեկոյան՝ ժամը 6:15-ին:

Սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Մարկ Մորգանը Twitter-ում տեղադրել է առգրավման լուսանկարը: Լուսանկարում պատկերված են մի շարք մեծ կանաչ փաթեթներ, որոնք պարունակում են մարիխուանա՝ հալապենյո տեսակի կարմիր պղպեղի հետ:

Մարկը շնորհավորել է սպաներին և նշել, որ դա մի քանի օրվա ընթացքում մարիխուանայի երկրորդ խոշոր խմբաքանակի առգրավման դեպքն է:

 

 

Border patrol officers seized packages of pot hidden in a shipment of jalapeno peppers at a San Diego port on Thursday ustoms and Border Protection via AP)

Spicy pot: A Customs and Border Protection K-9 unit alerted officers to a shipment of peppers Thursday at the Otay Mesa cargo facility in San Diego. Officers discovered more than 7,500 lbs of weed in the peppers' pallets

Acting CBP Commissioner Mark Morgan congratulated the officers on Twitter and posted a photo of the shipment