Սարդինիայի լողափից ավազ «գողացած» զբոսաշրջիկ ամուսիններին սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում

12:15 • 20.08.19

Սարդինիայի լողափից մեծ քանակությամբ ավազ «գողացած» զբոսաշրջիկներին սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում, գրում է The Telegraph-ը:

Ֆրանսիացի զույգի մեքենայի բեռնախցիկից ավելի քան 40 կգ սպիտակ ավազ է առգրավվել:

Մեքենան կանգնեցվել է սահմանային ոստիկանության ընթացիկ ստուգման ժամանակ, երբ զույգը պատրաստվում էր Ֆրանսիա վերադառնալ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ավազը հայտնաբերվել է 14 մեծ պլաստիկե շշերի մեջ, որոնք զբոսաշրջիկներն ապօրինաբար վերցրել էին Սարդինիայի հարավում գտնվող լողափերից մեկից:

Զույգը ոստիկանությանը վստահեցրել է, որ իրենք գաղափար չեն ունեցել գործող օրենքի մասին, սակայն այժմ նրանց սպառնում է 1-6 տարվա ազատազրկում:

Հաղորդվում է, որ տարիներ շարունակ կղզին պայքարել է, որպեսզի զբոսաշրջիկները «թալան» չիրականացնեն՝ իրենց հետ վերցնելով ավազ, խեցեպատյաններ, հղկված քարեր, որոնք գնահատվում են որպես թանկարժեք հուշանվերներ:

«Կողոպուտները» դադարեցնելու գործը հանձն են առել նաև տեղի բնակիչները, որոնք նման գործունեությամբ զբաղվող զբոսաշրջիկներին նախ զգուշացնում են իրենց արարքի անօրինականության մասին և խնդրում են վերադարձնել գողոնը, ապա, բացասական պատասխան ստանալու դեպքում, դիմում են իրավապահ մարմինների օգնությանը:

 

Image result for beaches of Sardinia

Image result for beaches of Sardinia