Քահանան մեղադրել է Զավորոտնյուկի հարազատներին փիառ անելու և զգացողությունների բացակայության մեջ
Անդրեյ Տկաչով արքեպիսկոպոսը հիվանդանոցում գտնվող ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի հարազատներին, ընկերներին և գործընկերներին մեղադրել է զգացողությունների բացակայության մեջ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նա հայտարարել է, որ «մասսայական խոսակցությունները» նրան սարսափեցնում են և որ այդ ամենն ավելի շատ փիառի է նման: Քահանան կարծիք է հայտնել, որ դերասանուհուն մոտ գտնվող մարդիկ պետք է լուռ կարեկցեն նրան, ոչ թե նրա առողջական վիճակը քննարկումների թեմա դարձնեն:
Տկաչովն այս ամենը համեմատել է «Իմ հիասքանչ դայակը» ֆիլմի հետ, երբ ծերուկը մահանում էր, իսկ նրա բարեկամները հարևան սենյակում քննարկում էին ժառանգություն ստանալու հարցը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 48-ամյա դերասանուհու մոտ վերջին փուլում գտնվող գլխուղեղի քաղցկեղ է ախտորոշվել: Հիվանդության մասին Զավորոտնյուկը և նրա ամուսին Պյոտր Չերնիշովն իմացել են մեկ տարի առաջ՝ իրենց դստեր լույս աշխարհ գալուց հետո: Դերասանուհին սկսել էր բուժվել և մեկնել էր Եվրոպա:
Վերջին տեղեկությունների համաձայն` նա գտնվում է թերապևտիկ բաժանմունքում, վիճակը ծանր է: Տեղեկություն էր հաղորդվում նաև, որ Անաստասիա Զավորոտնյուկը գիտակցության է եկել և ինքնուրույն է շնչում:










