Այվազովսկու մեծ ծոռնուհին համերգ է տվել Ղրիմում և նրա պատվին «հայկական» երաժշտություն ներկայացրել
Հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ժառանգներն Ավստրալիայից, որոնք ժամանել են Ղրիմ, մասնակցել են Թեոդոսիայի Այվազովսկու անվան պատկերասրահում՝ նրա նախկին տանը, կազմակերպվող ավանդական պարահանդեսին։
Ինչպես ներկայացնում է Rusarminfo-ն, Այվազովսկու մեծ ծոռնուհու դուստրը՝ Ջորջիա Լոուն, որը պրոֆեսիոնալ տավղահարուհի է, մենահամերգ է տվել՝ նվագելով հանրահայտ երգահանների գործերը։
Իր համերգային ծրագրում երաժիշտը ներառել է Չայկովսկու, Խաչատրյանի և Գլինկայի գործերը։ Նրա խոսքով՝ երգահանների ընտրությունը պատահական չի եղել․ Չայկովսկին իր սիրելի կոմպոզիտորներից մեկն է, Խաչատրյանն Այվազովսկու հայրենակիցն է, իսկ Գլինկայի հետ նրա նախապապն ընկերական հարաբերությունների մեջ է եղել։ Լոուն հավելել է, որ Խաչատրյանի գործերից երկուսն է ներկայացրել։
Լոուն խոստովանել է, որ մեծանուն նկարչի ժառանգը լինելու մասին իմացել է միայն վեց տարի առաջ՝ իր մայրիկի և տեղի ռուսաների խոսակցության ժամանակ։
Հիշեցնենք, որ Այվազովսկու մեծ ծոռնուհիներ Ամանդա Ռոջերսը և Լյուսի Էնն Բասթեքին իրենց դուստրերի՝ Ջորջիայի և Ֆրեդերիկայի հետ Ղրիմ են ժամանել մեկ շաբաթ առաջ:










