Միխայիլ Գալուստյանը կդառնա ռուսական «ՍՏՍ» հեռուստաալիքի նոր դեմքը
Հոկտեմբերի 3-ին ռուսական «Էվերեստ» ընկերությունը, որը զբաղվում է «Ազգային մեդիա խմբի» և «ՍՏՍ մեդիայի» հեռուստաալիքների հովանավորությամբ, գովազդատուների համար կազմակերպված միջոցառման ժամանակ դերասան և պրոդյուսեր Միխայիլ Գալուստյանին կներկայացնի որպես «ՍՏՍ»-ի նոր դեմք: Այս մասին հաղորդում է РБК-ն՝ հղում անելով գովազդային գործակալություններից մեկի աշխատակցին:
Գործակալության աղբյուրը հաստատել է, որ Գալուստյանն իսկապես բանակցություններ է վարում «ՍՏՍ մեդիայի» հետ:
2006-ից Գալուստյանն աշխատել է «ՏՆՏ» հեռուստաալիքի նախագծերում, որոնցից են Наша Russia և Comedy Club Production-ի հաղորդումները:
Գալուստյանի ընդհանուր եկամուտը Forbes ամսագիրը գնահատում է տարեկան 2.2 մլն դոլար, որից 1 մլն դոլարը, փորձագետների կարծիքով, շոումենին բերում են հյուրախաղերը: Նա համերգներով հանդես է գալիս Ալեքսանդր Ռևայի հետ միասին:
Միխայիլ Գալուստյանը մասնաբաժիններ ունի երկու պրոդյուսերական ընկերություններից՝ Fresh film-ի 50 տոկոսը (մյուս 50 տոկոսը պատկանում է Արմեն Անանիկյանին) և «Գալուստյան» պրոդյուսերական կենտրոնի 95 տոկոսը (մյուս 5 տոկոսը պատկանում է Ալեքսեյ Նովացկուն):










