«Դա իմ կյանքի մեծագույն զղջումն է». Մեթ Դեյմոնը խոստովանել է, որ հրաժարվել է «Ավատար» ֆիլմում գլխավոր դերից (լուսանկարներ)

14:32 • 02.10.19

Հոլիվուդյան դերասան Մեթ Դեյմոնը հեղինակավոր GQ ամսագրի բրիտանական տարբերակի նոյեմբերյան համարում խոստովանել է, որ հրաժարվել է Ջեյմս Քեմերոնի՝ 2009 թվականին նկարահանված «Ավատար» ֆիլմում գլխավոր դերից, որը դերասանին ավելի քան 250 մլն դոլար կբերեր:

«Քեմերոնն ինձ «Ավատար»-ում գլխավոր դեր առաջարկեց: Ու առաջարկն անելիս ասաց. «Հիմա, լսիր՝ ինչ եմ ասում: Ես ոչ ոքի կարիքը չունեմ: Ես անվանի դերասան չեմ փնտրում: Եթե չընդունես առաջարկը, ես մի անծանոթ դերասանի կգտնեմ ու նրան կվստահեմ, որովհետև ֆիլմը քո կարիքը չունի, եթե ընդունես, ֆիլմի հասույթի 10 տոկոսը քեզ կտամ»»,- մեջբերել է Դեյմոնը ռեժիսորի խոսքերը:

Ջեք Սալիի դերը, ի վերջո, վստահվել է Սեմ Ուորթինգտոնին: Ջեք Սալին, որը տեղաշարժվում է անվասայլակով, մարտական առաջադրանք է ստանում մի քանի լուսնային տարի տևողությամբ ճանապարհորդություն կատարել և հայտնվել Պանդորա մոլորակում տեղակայված երկրացիների բազայում:

Դեյմոնի խոսքով՝ դերից հրաժարվելն իր կյանքի «մեծագույն ափսոսանքն» է, քանի որ Քեմերոնի հետ աշխատելու այլ հնարավորություն, հավանաբար, այլևս չի ունենա:

«Չէի գիտակցում, որ դերից հրաժարվելով՝ ես կորցնում էի նրա հետ աշխատելու հնարավորությունս»,- հայտնել է դերասանը:

Նշենք, որ Ջեյմս Քեմերոնի՝ Պանդորա մոլորակի ռազմատենչ ժողովրդի մասին պատմող ֆիլմը վաստակել է գրեթե 2,788 մլրդ դոլար:

 

Missed opportunity: Matt Damon revealed on Tuesday that he turned down a role in James Cameron's 2009 Avatar film that would have earned him $250 MILLION, as he spoke in an interview with Christian Bale for British GQ

Star: In the end Sam Worthington took on the lead role of Jake Sully, a paraplegic Marine who goes on a mission to the moon Pandora where he uses a Na¿vi avatar to explore the biosphere

Iconic: The first outing for Avatar took almost ten years to make, with Cameron's original idea for the flick cooked up in 1994, and he is making four sequels

Out soon: See the full feature in the November issue of British GQ available via digital download and newsstands on Friday 4th October