Մահացել է «Միմինո» և «Կին ձա ձա» ֆիլմերի երաժշտության հեղինակ Գիա Կանչելին

11:26 • 02.10.19

Թբիլիսիում 84 տարեկանում կյանքից հեռացել է վրացի հայտնի կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գիա Կանչելին, գրում է meduza.io-ն:

«Իմեդի» հեռուստաընկերության տվյալներով՝ նա վերջերս բուժում էր անցնում Թբիլիսիի կլինիկաներից մեկում:

Գիա Կանչելին ծնվել է 1935 թվականին Թբիլիսիում, ավարտել է տեղի կոնսերվատորիան:

Կանչելին մի քանի սիմֆոնիաների և նվագախմբային գործերի հեղինակ է: Իր «Միքելանջելոյի հիշատակին» 4-րդ սիմֆոնիայի համար 1976 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:

Նա նաև շատ հայտնի խորհրդային ֆիլմերի երաժշտության հեղինակ է, դրանց թվում են՝ Գեորգի Դանիելիայի «Միմինո»-ն, «Կին ձա ձա»-ն, «Մի՛ տխրիր»-ը, «Անձնագիր»-ը:

 

 

 

Մահացել է «Միմինո» և «Կին ձա ձա» ֆիլմերի երաժշտության հեղինակ Գիա Կանչելին