Թողարկվել է Հարլի Քուինի մասին պատմող նոր՝ «Գիշատիչ թռչունները» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

13:23 • 03.10.19

Warner Bros. ընկերությունը թողարկել է Մարգո Ռոբիի գլխավոր դերակատարմամբ «Գիշատիչ թռչունները» ֆիլմի առաջին թրեյլերը:

Դեպքերը հաջորդում են «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում տեղի ունեցած իրադարձություններին:

Նոր ֆիլմում Ռոբիի կերպարը՝ Հարլի Քուինը, հանդես է գալիս որպես Բեթմենի «հակահերոս»՝ Ջոքերի հետ կապերը խզելուց հետո:

Ֆիլմում հանդես են գալիս նաև Ջերնի Սմոլեթ Բելը, Մերի Էլիզաբեթ Ուինսթեդը, Էվան ՄքԳրեգորը: Ֆիլմի ռեժիսորը Քեթի Յանն է:

Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2020 թվականի փետրվարի 7-ին:

 

Թողարկվել է Հարլի Քուինի մասին պատմող նոր՝ «Գիշատիչ թռչունները» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)