Ալեն Դելոնը տասնամյա դադարից հետո նոր ֆիլմում է նկարահանվել

05:12 • 03.10.19

Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը տասնամյա դադարից հետո կրկին կհայտնվի մեծ էկրանին: Նա նկարահանվել է «Շատ նման» ֆիլմում, Life.ru-ի փոխանցմամբ՝ գրում է Le Figaro-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ սա առաջին ֆիլմն է վերջին 10 տարում, որում նկարահանվում է լեգենդար դերասանը՝ ինսուլտից հետո:

Լրագրող Միշել Դենիզոյի դեբյուտային ֆիլմում Ալեն Դելոնը մարմնավորել է ինքն իրեն: Էպիզոդներից մեկում հայտնի հեռուստահաղորդավարը դերասանին հարցազրույցի է հրավիրում:

Ֆիլմը նկարահանվել է 2018-ի սեպտեմբեր-հոկտեմբերին: Դերասանն ընդամենը մեկ օր է անցկացրել նկարահանման հրապարակում, սակայն անկեղծորեն ուրախ է եղել վերադառնալ կինոյի աշխարհ:

Ալեն Դելոնը տասնամյա դադարից հետո նոր ֆիլմում է նկարահանվել