Ուիլ Սմիթը թողարկել է 1990-ականներին կերտած դերից ոգեշնչված հագուստի նոր հավաքածուն (լուսանկարներ)

13:24 • 04.10.19

Հոլիվուդյան հայտնի դերասան և հիփ-հոփ կատարող Ուիլ Սմիթը թողարկել է իր 1990-ականներին կերտած կերպարից ոգեշնչված նորաոճ հագուստների նոր հավաքածուն, գրում է Insider-ը:

Սմիթի հագուստի վերջին հավաքածուն կրում է The Bel-Air Athletics collection անվանումը, որի ստեղծման համար դերասանը ոգեշնչվել է «Արքայազնը Բևերլի Հիլզից» (The Fresh Prince of Bel-Air) կատակերգական սերիալում կերտած հերոսի կերպարներից:

Տեսականին նախատեսված է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց և երեխաների համար:

Ներկայացված տեսականին ներառում է պիջակ, տաբատներ, սերիալի անվան տպագրությամբ վերնաշապիկներ և այլ իրեր, որոնք առկա են սահմանափակ քանակությամբ: 6 դոլարից մինչև 200 դոլար արժողությամբ իրերը կարելի է ձեռք բերել Shop.willsmith.com-ում:

fresh prince academy jacket

Картинки по запросу Will Smith released a fashion collection inspired by his iconic role on 'Fresh Prince'