Disney-ը նոր ֆիլմ կնկարահանի «Տեսուչ Գաջեթի» մասին
Ամերիկյան Disney կինոընկերությունը նոր խաղարկային ֆիլմ է նկարահանելու «Տեսուչ Գաջեթ» մուլտսերիալի հիման վրա:
Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ը, ժապավենի պրոդյուսերներն են լինելու Դեն Լինը և Ջոնաթան Էյրիխը, որոնք պատասխանատու էին «Ալադդինի» ռիմեյքի համար, որն էլ վարձույթում ավելի քան 1 մլրդ դոլար էր հավաքել: Սցենարը կհեղինակեն Միկի Դեյը և Սթրիթեր Սայդերը:
«Տեսուչ Գաջեթ» մուլտսերիալը պատմում է ոստիկան-կիբորգի մասին, որի մարմնում հազարավոր սարքավորումներ են ներկառուցված: Այն հեռարձակվում էր 1983-1986 թվականներին: Չարագործների դեմ պայքարում նրան օգնում են զարմուհի Փեննին և Բրեյն անունով շունը: 1999-ին թողարկվել է լիամետրաժ խաղարկային ֆիլմը, որում Գաջեթի դերը մարմնավորել է Մեթյու Բրոդերիկը:










