Ռուսական Лучше Всех հաղորդման փոքրիկ մասնակից Լյանա Ուլիխանյանը տպավորել է իր երաժշտական կատարմամբ և կոչ արել Գալկինին հայերեն սովորել (տեսանյութ)

21:21 • 07.10.19

ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող Лучше Всех! հեռուստանախագծի հերթական թողարկման փոքրիկ մասնակիցներից մեկը 8-ամյա Լյանա Ուլիխանյանն է եղել Հայաստանից:

Հաղորդավար Մաքսիմ Գալկինը հետաքրքրվել է փոքրիկ թավջութակահարուհուց, թե արդյոք նա հատուկ անուն մտածել է իր գործիքի համար: Լյանան պատասխանել է, որ «գործիքը հայերեն թավջութակ է կոչվում, իսկ ինքն այն «թավդուչակ է» անվանում:

Գալկինը նկատել է, որ հայերեն չիմանալու պարագայում անհնար է ըմբռնել տարբերությունը, որից հետո Լյանան նրան կոչ է արել հայերեն սովորել՝ «տարբերությունը հասկանալու համար»:

Պատասխանելով հանրահայտ թավջութակահարների մասին հարցին՝ աղջիկը նշել է Ժաքլին դյու Պրեի, Նարեկ Հախնազարյանի և Սևակ Ավանեսյանի անունները:

Այնուհետև Լյանան ցուցադրել է իր տաղանդն ու նվագել խմբավար և դաշնակահար Սերգեյ Ժիլինի ղեկավարած նվագախմբի հետ միասին:

Լյանայի տպավորիչ զրույցն ու ելույթը կարող եք լսել 29:47-րդ րոպեից:

 

 

Ռուսական Лучше Всех հաղորդման փոքրիկ մասնակից Լյանա Ուլիխանյանը տպավորել է իր երաժշտական կատարմամբ և կոչ արել Գալկինին հայերեն սովորել (տեսանյութ)