Սինգուրի Ուիվերը նշում է 70-ամյա հոբելյանը. դերասանուհու ամենահիշվող կերպարները՝ ֆոտոշարքով

19:11 • 08.10.19

Հոլիվուդյան դերասանուհի Սինգուրի Ուիվերն այսօր նշում է իր ծննդյան 70-ամյակը: Նա ծնվել է 1949-ին Նյու Յորքում NBC-ի նախագահի և բրիտանուհի դերասանուհու ընտանիքում:

Սթենֆորդի համալսարանն ավարտելուց հետո ընդունվել է դրամատիկ արվեստների դպրոց: Ուիվերը մասնակցել է դասական դրամաների բեմականացմանը, ինչպիսին է «Լիր արքան», ինչպես նաև այլ պատմական ֆիլմերում:

Ինչպես գրում gazeta.ru-ն, նրան զանգվածային ճանաչում է բերել Ռիդլի Սքոթի «Օտարը» ֆիլմը, որում մարմնավորել է լեյտենանտ Ռիփլիի դերը:

Իր մասնակցությամբ իր ամենասիրելի ֆիլմերից մեկը նա նշել է «Ուրվականների որսորդները», որը թողարկվել է 1984-ին: Դերասանուհին խոստովանել է, որ միշտ ցանկացել է խաղալ կատակերգական ֆիլմերում:

2009-ին Ուիվերը նկարահանվել է Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմում, որի երկու շարունակությունները նախատեսված են 2021-ին և 2023-ին: Առաջարկում ենք ֆոտոշարքով վերհիշել դերասանուհու կերտած կերպարները:  

 

 

Սինգուրի Ուիվերը նշում է 70-ամյա հոբելյանը. դերասանուհու ամենահիշվող կերպարները՝ ֆոտոշարքով