Բուքմեյքերները գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակում ներառել են նաև Ջորջ Մարտինին

16:19 • 09.10.19

Բուքմեյքերները գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակում են ներառել «Սառույցի և Կրակի երգը» էպոպեայի, որի հիման վրա նկարահանվել է «Գահերի խաղը» սերիալը, հեղինակ Ջորջ Մարտինին, հաղորդում Է USA Today-ը:

Հաղթողի անունը պարզ կդառնա հոկտեմբերի 10-ին: Թեկնածուների անունները, որոնց դիտարկում է Շվեդական ակադեմիան, ավանդաբար գաղտնի են պահվում: Մինչդեռ հայտնի բուքմեյքերական Nicer Odds կայքը հրապարակել է հնարավոր հավակնորդների ցուցակը:

Առաջին հորիզոնականներն են զբաղեցնում կանադացի պոետ Անն Կարսոնը, գրող Մարիզ Կոնդեն՝ Գվադելուպայից և կանադացի գրող Մարգարետ Էթվուդը՝ «Սպասուհու գրառումները» բեսթսելերի հեղինակը:

Հավանական թեկնածուների թվում են Լյուդմիլա Ուլիցկայան, Միլան Կունդերան և Հարուկի Մուրակամին, իսկ ցուցակի վերջում՝ Ջորջ Մարտինը:

Այս տարի կընտրվի երկու դափնեկիր, քանի որ անցյալ տարի Շվեդական ակադեմիան չի հանձնել գրականության համար մրցանակ:

 

 

Բուքմեյքերները գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակում ներառել են նաև Ջորջ Մարտինին